ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)
11.04.2018, 00:38
Այսօր, 16:30
10.03.2014, 20:46
«Լիվերպուլի» կիսապաշտպան Ջո Ալենը հուսով է, որ իր թիմին կհաջողվի մշտապես ցույց տալ այն բարձր մակարդակի խաղը, ինչպես որ խաղացին «Արենալի» դեմ (5:1):
Փետրվարին «Էնֆիլդում» կայացած այդ խաղում «կարմիրները» բառացիորեն զարմացրին մրցակցին՝ մեկնարկային 20 րոպեի ընթացքում 4 գնդակ ուղարկելով նրա դարպասը: Թերևս այդ խաղը կարելի է համարել ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլի» լավագույն հանդիպումը:
-Չեմ կարծում, որ ես երբևէ տեսել եմ այդ մեկնարկային 20 րոպեների նման բարձրակարգ խաղ: Այժմ մեր նպատակն այն է, որ այդպիսի խաղ ցուցադրենք յուրաքանյուր հանդիպման ժամանակ: Ակնհայտ է, որ շատ բարդ է միշտ այդ մակարդակով հանդես գալը, սակայն դա մեր նպատակն է, և մենք կփորձենք հասնել դրան,- Four Four Two-ին հայտնել է Ալենը:
11.04.2018, 00:38
08.04.2018, 19:31