Նորություններ

Ռամիրեսը և Լամբերտը չեն հեռանա «Սաութհեմպտոնից»

28.07.2013, 22:45

Մաուրիսիո Պոչետինո«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն հերքել է լուրերն այն մասին, որ հնարավոր է ակումբից հեռանան կիսապաշտպան Գաստոն Ռամիրեսը և հարձակվող Ռիկի Լամբերտը:

 

Վերջին շաբաթներում ակտիվորեն լուրեր են պտտվում, որ Ռամիրեսը ցանկություն է հայտնել Ա Սերիա վերադառնալ և արդեն բանակցություններ է վարում Միլանի «Ինտերի» հետ: Լամբերտին, իր հերթին, ակտիվորեն կապում են «Վեստ Հեմի» հետ: Սակայն Պոչետինոն հույս ունի, որ իր թիմի առաջատարները կմնան ակումբում:

 

-Մենք ակնկալում ենք, որ Գաստոնը կմնա: Ես ոչինչ չգիտեմ Լամբերտի հանդեպ հետաքրքրությունների մասին,- հայտնել է Պոչետինոն «Բեշիկթաշի» հետ ընկերական խաղում հաղթանակից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ:

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.02.2018, 22:22

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։

կարդալ...

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին

31.01.2018, 15:29

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Դորտմունդի Բորուսիայի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգին գնելու մասին։

կարդալ...