Մոտակա հանդիպումը

24 փետրվար 2018, 16:30

Նորություններ

Ռաֆայել Բենիտեսը գլխավորեց «Նյուքասլը»

11.03.2016, 19:06

Rafa-Benitez«Նյուքասլ Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնում Ռաֆայել Բենիտեսին նշանակելու մասին։ «Լիվերպուլի» նախկին մարզչի հետ երեք տարվա պայմանագիր է ստորագրվել։

 

Հիշեցնենք, որ այսօր «Սեյնտ-Ջեյմս Պարկի» ակումբը պաշտոնանակ արեց Սթիվ Մաքլարենին, ում գլխավորությամբ «Նյուքասլը» 8 ամսում ընդամենը 6 հաղթանակ էր տարել և գտնվում էր Պրեմիեր Լիգայի 19-րդ հորիզոնականում։

 

«Նյուքասլն» արագ կողմորոշվեց նոր մարզչի հարցում և քիչ առաջ հաստատեց 55-ամյա Բենիտեսի նշանակումը, ում նախորդ ակումբը Մադրիդի «Ռեալն» էր։ Ռաֆայելն իր նոր ակումբում առաջին խաղը կանցկացնի երկուշաբթի օրը՝ առաջատար «Լեսթերի» հետ։

 

-Մենք բոլորս պետք է կենտրոնանանք մեր առջև դրված նպատակի վրա։ Ես եկել եմ այստեղ, որպեսի կատարեմ դրված խնդիրը։ Անձամբ ինձ համար սա Պրեմիեր Լիգա վերադառնալու հնարավորություն է, որտեղ ես ավելի մոտ կլինեմ իմ տանը և իմ ընտանիքին։ Ես շատ ուրախ եմ դրա համար,- ասել է Բենիտեսը։

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.02.2018, 20:11

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

20.01.2018, 23:29

«Մանչեսթեր Սիթի» 3-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» ընդունել էր 15-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...