Նորություններ

Ռաֆայել Բենիտեսը Մոուրինյոյի մասին. «Դա իմ գործը չի»

02.05.2013, 15:28

Ռաֆայել Բենիտես«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հայտնել է, որ Ժոզե Մոուրինյոյի հավանական վերադարձը «Սթեմֆորդ Բրիջ» «իր գործը չի»:

 

Չեմպիոնների Լիգայից դուրս մնալուց հետո «Ռեալի» գլխավոր մարզիչն ակնարկել է, որ հնարավոր է վերադառնա «Չելսի»:

 

Մինչդեռ Բենիտեսը, ում պայմանագիրն «ազնվականների» հետ լրանում է ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո, հատուկ ուշադրություն չի դարձնում այս շշուկների վրա: Ռաֆայելը պարզապես կենտրոնացել է իր աշխատանքի վրա:

 

-Դա իմ գործը չի: Ես պետք է կենտրոնանամ խաղի վրա: Ահա և վերջ: Կարծում եմ, որ սա բավականին կարևոր է,- հայտնել է մասնագետը:

 

Միևնույն ժամանակ, ինչպես հավաստիացնում է The Guardian պարբերականը, Մոուրինյոյի և «Չելսիի» միջև դեռ ոչ մի պայմանավորվածություն չկա:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...