Նորություններ

Ռաֆայել Բենիտես․ «Վենգերը Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչն է»

01.10.2013, 09:40

Արսեն Վենգեր Ռաֆայել Բենիտես«Նապոլիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը վստահ է, որ Չեմպիոնների Լիգայում իր այսօրվա մրցակից Արսեն Վենգերը Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչն է:

 

Այսօր գիշերը «Էմիրեյթս» մարզադաշտում կհանդիպեն F խմբի առաջատարները: Բենիտեսը, ով նախկինում մարզել է նաև «Լիվերպուլը» և «Չելսին», բարձր է գնահատում իր մրցակցին:

 

-Ես սպասում եմ, որ այսօր մեր դեմ շատ ուժեղ թիմ դուրս կգա, քանի որ Վենգերը Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչն է: Այժմ ամեն ինչ շատ լավ է ընթանում նրանց համար:

 

Վենգերը հիանալի մարզիչ և հիանալի անձնավորություն է: Նա Եվրոպայում հանդես գալու մեծ փորձ ունի: Հուսով եմ, որ նա կհաղթի Չեմպիոնների Լիգան, բայց ոչ այս տարի,- Բենիտեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

10.02.2018, 18:27

«Տոտտենհեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Նոր Ուեմբլի» մարզադաշտում, ուր «Տոտտենհեմը» հյուրընկալել էր սկզբունքային մրցակից «Արսենալին»։

կարդալ...

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

03.02.2018, 23:39

«Արսենալ» 5-1 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Արսենալը» հյուրընկալել էր 10-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...