Նորություններ

«Ռեալը» միացել է Շոուի համար մղվող պայքարին

27.03.2014, 17:12

Լյուկ ՇոուԻնչպես հայտնում է Daily Mirror-ը, «Ռեալը» պատրաստվում է ամռանը միանալ «Սաութհեմպտոնի» երիտասարդ պաշտպան Լյուկ Շոուի համար մղվող պայքարին:

 

Ընթացիկ մրցաշրջանում Շոուն ոչ միայն հաջող հանդես է գալիս «Սաութհեմպտոնում», այլ նաև հրավիրվել է Անգլիայի ազգային հավաքական: Շոուի ծառայություններով հետաքրքրված են նաև «Չելսին», «Մանչեսթեր Յունայթեդը» և «Տոտտենհեմը»:

 

Եվ չնայած որ այդ պայքարում ֆավորիտը համարվում է «Չելսին», «Ռեալը» պատրաստ է մրցակցության: «Արքայական ակումբն» իր ֆինանսական կարողությամբ կարող է բավարարել «Սաութհեմպտոնի» ցանկացած պահանջ:

 

Նշենք, որ իսպանական գրանդում արդեն հանդես է գալիս «Սաութհեմպտոնի» սան Գարեթ Բեյլը, ում «Ռեալը» նախորդ ամառ գնեց «Տոտտենհեմից»:

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-0 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

30.12.2017, 23:26

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-0 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականը զբաղեցնող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

27.12.2017, 22:55

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հայտնել է «Սաութհեմպտոնի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի տրանսֆերի հարցում համաձայնության գալու հարցում։

կարդալ...