Նորություններ

«Ռեալը» մտածում է Պետր Չեխին գնելու մասին

15.10.2014, 10:11

Պետր ՉեխՄադրիդի «Ռեալը» լրջորեն մտածում է հունվարին «Չելսիի» դարպասապահ Պետր Չեխի տրանսֆերը գնելու համար առաջարկություն անելու մասին:

 

Այս պահին Կարլո Անչելոտիի թիմը շարունակում է վստահել Իկեր Կասիլյասին, սակայն վերջինս հաճախ է սխալներ թույլ տալիս, ինչի պատճառով արդեն կորցրել է տեղն Իսպանիայի ազգային հավաքականում:

 

«Ռեալի» գլխավոր մարզիչը լավ է ճանաչում 32-ամյա Չեխին, ում հետ երկու մրցաշրջան աշխատել է «Չելսիում»: Անչելոտին հուսով է, որ Չեխին կհետաքրքրի Մադրիդ տեղափոխվելու տարբերակը:

 

Ինչպես հաղորդում է The Telegraph-ը, Չեխն իսկապես կարող է միանալ «Ռեալին»՝ ոչ միայն Անչելոտիի հետ ունեցած կապի պատճառով: Տիբո Կուրտուայի՝ «Չելսի» տեղափոխվելուց հետո փորձառու Չեխը հայտնվեց պահեստայինների նստարանին:

«Չելսի» 4-1 «Քարդիֆ Սիթի» (տեսանյութ)

16.09.2018, 10:07

«Չելսի» 4-1 «Քարդիֆ Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Չելսին» հյուրընկալել էր առաջնության նորեկ «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...