Մոտակա հանդիպումը

15 դեկտեմբեր 2018, 16:30

Նորություններ

«Ռեալն» ուշադիր հետևում է Պայեի խաղին

17.06.2016, 10:30

Դիմիտրի ՊայեՄադրիդի «Ռեալն» ուշադիր հետևում է Եվրոպայի առաջնությունում «Վեստ Հեմի» փլեյմեյքեր Դիմիտրի Պայեի հաջողություններին և հնարավոր է, որ այս ամառ նրան գնելու առաջարկ ներկայացնի։

 

Մեկնարկային երկու խաղում 14 գոլային պահ ստեղծելով՝ Պայեն շատ մոտ է «Ռեալի» մարզիչ Զինեդին Զիդանի ռեկորդն անցնելուն, ով Եվրո 2004-ում ստեղծել է 15 գոլային պահ։

 

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, չի բացառվում, որ այս ամառ Պայեն միանա իր հայրենակցի թիմին։ Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդը բարձր է գնահատում 28-ամյա փլեյմեյքերին և կփորձի ակումբի ղեկավարներին համոզել գումար տրամադրել վերջինիս ձեռք բերելու համար։

 

Աղբյուրի հաղորդմամբ, հանուն Պայեի «արքայական ակումբը» պատրաստ է բաժանվել միանգամից երկու կիսապաշտպաններից՝ Իսկոյից և Խամես Ռոդրիգեսից և գործնականում արդեն հրաժարվել է «Չելսիի» վինգեր Էդեն Ազարին գնելու մտքից։

 

«Ռեալից» բացի Պայեին իր թիմում է ցանկանում տեսնել նաև մեկ այլ ֆրանսիացի Արսեն Վենգերը։

«Վեստ Հեմ» 0-4 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

25.11.2018, 11:52

«Վեստ Հեմ» 0-4 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 13-րդ տուրում առաջատար «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվել էր Լոնդոնը ներկայացնող «Վեստ Հեմ Յունայթեդին»։

կարդալ...

«Լիվերպուլը» «Բարսելոնային» արգելել է մինչև 2021թ գնել իր ֆուտբոլիստներին

21.11.2018, 19:04

«Լիվերպուլը» «Բարսելոնային» արգելել է մինչև 2021թ գնել իր ֆուտբոլիստներին

Հունվարին իր կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին «Բարսելոնային» վաճառած «Լիվերպուլը» նաև գաղտնի համաձայնագիր է կնքել կատալոնական ակումբի հետ, որով արգելվում է իր ֆուտբոլիստների հետագա վաճառքը։

կարդալ...