Մոտակա հանդիպումը

29 սեպտեմբեր 2018, 15:30

Նորություններ

«Ռեդինգը» հայտարարել է «Գալաթասարայի» հետ համագործակցության մասին

27.02.2013, 13:04

Ռեդինգ և ԳալաթասարայՊրեմիեր Լիգայի ետնապահ «Ռեդինգը» համաձայնություն է եկել թուրքական «Գալաթասարայի» հետ համագործակցության համար: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

 

Նշվում է, որ կողմերի միջև բանակցությունները շարունակվել են անցած տարվանից: Համագործակցությունը ներառում է ընկերական հանդիպումների անցկացում, ակումբային ակադեմիաների զարգացման մասին տեղեկատվություն և սկաուտական ծառայությունների փոխազդեցություն:

 

-Մենք շատ ուրախ ենք, որ կնքեցինք այս պայմանագիրը, և երկու ակումբներն էլ դրանում մեծ հնարավորություններ են տեսնում: «Գալաթասարայի» նման ակումբի հետ աշխատելով՝ մենք հույս ունենք դրական պահեր քաղել մեզ համար:

 

Սա առաջին անգամ է, որ մենք նման համաձայնագիր ենք կնքել: Այժմ մենք անհամբերությամբ սպասում ենք աշխատանքների սկսելուն,- հայտնել է «Ռեդինգի» գործադիր տնօրեն Նեյջել Հոուն:

Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանությունը

22.02.2016, 09:39

Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանությունը

«Սթեմֆորդ Բրիջում» «Չելսիի» և «Մանչեսթեր Սիթիի» հանդիպումից հետո կայացավ Անգլիայի գավաթի 1/4 եզրափակչի վիճակահանությունը։

կարդալ...

Անգլիայի գավաթի 5-րդ փուլի զույգերը

31.01.2016, 22:34

Անգլիայի գավաթի 5-րդ փուլի զույգերը

Անգլիայի գավաթի 4-րդ փուլի խաղերից հետո կայացավ 5-րդ փուլի վիճակահանությունը։ Պրեմիեր Լիգան ներկայացնող ակումբներն իմացան իրենց մրցակիցներին։

կարդալ...