Նորություններ

Ռեմին հնարավոր է ամռանը լքի «ՔՊՌ»-ը

14.03.2013, 14:30

Լոիկ Ռեմի«Քուինս Պարկ Ռեյնջերսի» հարձակվող Լոիկ Ռեմին դիտարկում է ակումբը ժամկետից շուտ լքելու հավանականությունը:

 

26-ամյա ֆրանսիացու պայմանագրում կա մի կետ, ըստ որի նա կարող է լքել ակումբը մրցաշրջանի ավարտից հետո, եթե թիմը դուրս մնա Պրեմիեր Լիգայից: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:

 

Սակայն եթե նույնիսկ լոնդոնյան ակումբը պահպանի տեղը Պրեմիեր Լիգայում, Ռեմին կդիտարկի այլ ակումբների առաջարկները: Աղբյուրի հաղորդմամբ նա ի սկզբանե ընդունել է «ՔՊՌ»-ը՝ որպես ցատկահարթակ ավելի ուժեղ ակումբ տեղափոխվելու համար:

 

Նշենք, որ հարձակվողը «ՔՊՌ»-ում ստանում է շաբաթական 85 հազար ֆունտ:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...