Նորություններ

Ռեյնան երախտապարտ է «Լիվերպուլին»

01.08.2013, 09:19

Պեպե Ռեյնա«Նապոլիի» դարպասապահ Խոսե Ռեյնան հերքել է այն լուրերը, որ նա չարացած և վիրավորված է «Լիվերպուլից»:

 

Օրեր առաջ իսպանական թերթերն իրենց պաշտոնական կայքերից հայտարարություն արեցին, որում մեղադրում էին «Լիվերպուլին», որ վերջինս «Նապոլիի» հետ պայմանավորվել է վարձակալության համար առանց հաշվի առնելով Ռեյնայի ցանկությունը:

 

Ռեյնայի հայտարարությունը մեծ աղմուկ է առաջացրել, և իսպանական թերթերը որոշել են հստակեցնել իրենց դիրքորոշումը:

 

-Ես չարացած չեմ «Լիվերպուլի» վրա, ընդհակառակը: Ես նրան շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ տվել է ինձ: Իմ տեղափոխությունը հանկարծակի եղավ, սակայն ես միշտ երախտապարտ կլինեմ «Լիվերպուլին»:

 

Գործարքը հնարավոր չէր իրականացնել առանց ֆուտբոլիստի համաձայնության: Անգլիայում անցկացրած ժամանակ ես ինձ իսկական ֆուտբոլիստ եմ զգացել և կարող են իմ անունը գրել լավագույնների շարքում: Ես հպարտ եմ, որ մոտ 400 խաղում պաշտպանել եմ «Լիվերպուլի» դարպասը,- El Larguero-ին տված հարցազրույցում ասել է Ռեյնան:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

14.07.2018, 14:18

«Չելսին» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակեց Մաուրիսիո Սարիին

Անտոնիո Կոնտեին հեռացնելու հաջորդ օրը «Չելսին» հայտարարեց գլխավոր մարզչի պաշտոնում Մաուրիսիո Սարիին նշանակելու մասին։

կարդալ...