Նորություններ

Ռիկի Լամբերտը երկարաձգեց պայմանագիրը «Սաութհեմպտոնի» հետ

22.03.2013, 10:17

Ռիկի Լամբերը պայմանագիր«Սաութհեմպտոնի» հարձակվող Ռիկի Լամբերտը երկու տարով երկարաձգել է պայմանագիրը ներկայիս ակումբի հետ:

 

31-ամյա Լամբերտը անգլիացիների շրջանում Պրեմիեր Լիգայի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է: Նա խփել է 13 գնդակ: Այժմ ֆուտբոլիստը կմնա «Սաութհեմպտոնում» մինչև 2016 թվականը:

 

-Բացարձակապես գոհ եմ, որ հաջորդ երեք տարիները կանցկացնեմ «Սաութհեմպտոնում»: Այս ակումբը մեծ հավակնություններ ունի: Դա է գլխավոր պատճառներից մեկը, որ նոր պայմանագիր կնքեցի: Հենց դրա համար եմ ուզում ավարտել կարիերաս այս ակումբում:

 

Հիանալի շաբաթ էր, որը սկսվեց գոլով և «Լիվերպուլի» նկատմամբ տարած հաղթանակով և այժմ ավարտվում է նոր պայմանագրով: Ես մեծ հաճույք եմ ստանում իմ խաղից: Հույս ունեմ, որ կշարունակեմ դա անել հաջորդ երեք տարիների ընթացքում: Ցանկանում եմ, որ թիմն ավելի մեծ հաջողությունների հասնի,- հայտնել է Լամբերտը: BBC

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

08.04.2018, 19:31

«Արսենալ» 3-2 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.02.2018, 22:22

«Սաութհեմպտոն» 0-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Լիվերպուլի» մրցակիցը վտանգավոր գոտում գտնվող «Սաութհեմպտոնն» էր։

կարդալ...