Նորություններ

Ռիո Ֆերդինանդ. «Մենք կլինենք լավագույն քառյակում»

16.01.2014, 13:54

Ռիո Ֆերդինանդ«Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը վստահ է, որ Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո իրենք կլինեն լավագույն քառյակում:

 

Այս պահին Անգլիայի գործող չեմպիոնն ընդամենը 7-րդն է, սակայն 5 միավոր է զիջում 4-րդ տեղում գտնվող «Լիվերպուլին»: Սակայն Ֆերդինանդը վստահ է, որ «Յունայթեդը» կկատարի իր առաջադրանքները:

 

Պատասխանելով «Twitter»-ի օգտատերերից մեկի հարցին՝ Ֆերդինանդը գրել է. «Այո, ես կարծում եմ, որ մենք մրցաշրջանը կավարտենք առաջին քառյակում»:

 

35-ամյա Ռիոն, ով արդեն մտածում է կարիերան ավարտելու մասին, խոստովանել է նաև, որ կցանկանար 5 տարի հետո ապրել Լոնդնոնում և մարզել Պրեմիեր Լիգայում հանդես եկող ակումբներից մեկը:

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

05.05.2018, 08:56

«Բրայթոն» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրի մեկնարկը տրվեց «Ֆալմեր» մարզադաշտում, ուր «Բրայթոնը» հյուրընկալել էր երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Յունայթեդին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

31.03.2018, 20:18

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Սուոնսի Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 32-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր Ուելսը ներկայացնող «Սուոնսի Սիթիին»։

կարդալ...