Նորություններ

Ռոբերտո Մանչինի. «Մրցաշրջանի մնացած հատվածը կարող է որոշել ֆուտբոլիստների ապագան»

03.03.2013, 23:11

Ռոբերտո Մանչինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ մրցաշրջանի մնացած հատվածը կարող է որոշել մի շարք ֆուտբոլիստների ապագան:

 

«Աստոն Վիլլայի» հետ խաղից առաջ «քաղաքայինները» առաջատար «Յունայթեդին» զիջում են 15 միավոր: Ակնհայտ է, որ Մանչինիի թիմի չեմպիոնական շանսերը շատ փոքր են:

 

Սակայն Մանչինին չի հանձնվում և ինչպես երևում է, կպայքարի մինչև վերջին պահը: «Սիթին» միաժամանակ շարունակում է ելույթները Անգլիայի գավաթում, որտեղ հաջորդ շաբաթ կիսաեզրափակչի ուղեգրի համար կպայքարի «Բարնսլիի» հետ:

 

-Մրցաշրջանի մնացած հատվածում մեզ շատ կարևոր խաղեր են սպասվում: Մենք գիտենք, որ մի քանի ֆուտբոլիստներ կարող են ստեղծել իրենց ապագան «Սիթիում», սակայն դեռ չգիտենք, թե ովքեր կհեռանան:

 

Հավանաբար մի քանի ֆուտբոլիստներ կորոշեն հեռանալ, քանի որ բավարար խաղային ժամանակ չեն ստանում: Ամեն ինչ կորոշվի մրցաշրջանի մնացած հատվածում,- ասել է Մանչինին: Sky Sports

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...