Նորություններ

Ռոբերտո Մանչինի. «Ոչինչ դեռ չի ավարտվել»

04.02.2013, 13:35

Ռոբերտո Մանչինի«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ Պրեմիեր Լիգայի չեմպիոնական մրցավազքը հեռու է ավարտից, չնայած հանգստյան օրերի արդյունքներով «Մանչեսթեր Յունայթեդի» և «Սիթիի» միջև տարբերությունը մեծացել է:

 

Երեկ երեկոյան Սանչինիի սաները ոչ ոքի (2:2) խաղացին «Լիվերպուլի» հետ և հիմա «Յունայթեդը», որը շաբաթ օրը հաղթեց «Ֆուլհեմին» (0:1), «քաղաքայինների» նկատմամբ ունի 9 միավորի առավելություն: Այնուամենայնիվ, Ռոբերտոն չի ցանկանում խոստովանել, որ տիտղոսի համար մրցավազքում պարտվել է: Ըստ նրա՝ պայքարը դեռ շարունակվում է:

 

-Չեմպիոնական մրցավազքը դեռ չի ավարտվել: Դա ընդհանրապես այդպես չէ: Կարծում եմ՝ մենք կարող ենք հաղթել՝ հիմնվելով անցած տարվա փորձի և այն բանի վրա, թե ինչպես ենք հանդես գալիս ընթացիկ մրցաշրջանում:

 

Երկու խաղ և առաջնությունը նորից մեզ համար բաց է: Չեմ հասկանում, թե ինչու դա չի կարող պատահել ընթացիկ տարում: Անցած մրցաշրջանում մենք վերացրեցինք 8 միավորի տարբերությունը 6 խաղում, իսկ այժմ դրա համար մեզ մնում է ամբողջ 12 հանդիպում:

 

Հավանաբար, մենք այժմ պարտավոր ենք հաղթել հանդիպումների մեծ մասը, եթե ոչ ամբողջը, սակայն սա ֆուտբոլ է, և վստահ ենք, որ ոչինչ դեռ չի ավարտվել,- ասել է իտալացի մասնագետը: Daily Mirror

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...