Նորություններ

Ռոբերտո Մարտինեսը հիացած է Բերրիի խաղով

15.09.2013, 13:32

Գարեթ ԲերրիՊրեմիեր Լիգայի 4-րդ տուրում «Չելսիի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսն առանձնացրել է թիմի նորեկ Գարեթ Բերրին:

 

Տրանսֆերային պատուհանի վերջին օրը փորձառու Բերրին «Մանչեսթեր Սիթիից» վարձավճարով տեղափոխվեց «Գուդիսոն Պարկ»: Չի բացառվում, որ մրցաշրջանի ավարտին անգլիացի կիսապաշտպանը մերսիսայդցիների հետ մշտական պայմանագիր ստորագրի:

 

«Էվերթոնում» Գարեթի առաջին խաղը հաջող ստացվեց, ինչն աննկատ չմնաց Մարտինեսի կողմից:

 

-Դա ուղղակի մաստեր-կլաս էր: Մի մոռացեք, որ նա երկար ժամանակ չէր խաղացել: Գարեթը յուրահատուկ ֆուտբոլիստ է, և ես շատ ուրախ եմ նրան մեր ակումբում տեսնելու համար: Նա հիանալի էր համագործակցում Լեոն Օսմանի հետ: Բերրին մեծ դեր ունեցավ այն գործում, որ մենք գնդակ բաց չթողեցինք,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

ՖԻՖԱ-ն «Չելսիին» պատժել է տրանսֆերային երկու պատուհանի արգելքով

22.02.2019, 15:18

ՖԻՖԱ-ն «Չելսիին» պատժել է տրանսֆերային երկու պատուհանի արգելքով

ՖԻՖԱ-ն «Չելսիին» պատժել է առաջիկա երկու տրանսֆերային պատուհանների արգելքով։ Պատճառը պատանի ֆուտբոլիստների տրանսֆերների ժամանակ «ազնվականների» թույլ տված բազմակի խախտումներն են։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 6-0 «Չելսի» (տեսանյութ)

10.02.2019, 21:52

«Մանչեսթեր Սիթի» 6-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Չելսիին»։

կարդալ...