Նորություններ

Ռոբերտո Մարտինեսը չի ցանկանում համեմատվել Դևիդ Մոյեսի հետ

03.12.2013, 15:48

Ռոբերտո Մարտինես Դևիդ ՄոյեսՊրեմիեր Լիգայի 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից առաջ «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը հայտնել է, որ չի ցանկանում համեմատվել իր գործընկեր Դևիդ Մոյեսի հետ:

 

Վաղը երեկոյան Մոյեսն իր առաջին հանդիպումը կանցկացնի «Էվերթոնի» դեմ, որի ղեկին է եղել վերջին 11 տարիներին: Արժե նշել, որ շոտլանդացի մասնագետի նախկին ակումբն այս պահին ավելի բարձր դիրք է զբաղեցնում, քան իր ներկայիս ակումբը, որը կարգով ավելի բարձր է:

 

Ֆուտբոլային շատ մասնագետների կարծիքով, Մարտինեսը հիանալի շարունակում է իր նախորդի գործը: Սակայն անձամբ Մարտինեսը չի ցանկանում համեմատվել Մոյեսի հետ:

 

-Ես կարծում եմ, որ Դևիդ Մոյեսը 11 տարում այստեղ հսկայական աշխատանք է կատարել և ես պետք է պահեմ դա, սակայն չեմ ցանկանում համեմատվել նրա հետ,- Մարտինեսի խոսքերն է մեջբերում ESPN-ը:

«Մանչեսթեր Յունայթեդ» 1-1 «Վուլվերհեմպտոն» (տեսանյութ)

23.09.2018, 12:04

«Մանչեսթեր Յունայթեդ» 1-1 «Վուլվերհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը առաջնության նորեկ «Վուլվերհեմպտոնն» էր։

կարդալ...

«Ուոթֆորդ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

16.09.2018, 09:46

«Ուոթֆորդ» 1-2 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր լավագույն քառյակում գտնվող «Ուոթֆորդին»։

կարդալ...