Նորություններ

Ռոբի Քինը մտածում է Պրեմիեր Լիգա վերադառնալու մասին

16.11.2012, 19:55

Ռոբի Քին«Լիվերպուլ»-ի և «Տոտենհեմ»-ի նախկին հարձակվող իռլանդացի Ռոբի Քինը հունվարին հնարավոր է կարճաժամկետ վարձավճարով նորից խաղա Պրեմիեր Լիգայում:

 
32-ամյա Քինը, ով ներկայումս հանդես է գալիս «Լոս Անջելես Գալաքսի»-ում, նախորդ հունվարին մի քանի խաղ անցկացրեց «Աստոն Վիլլա»-ի կազմում:

 

Իռլանդիայի հավաքականի ավագը չի բացառում, որ այս տարի էլ կվերադառնա Պրեմիեր Լիգա:

 

-Այդ մասին Քինի հետ խոսել ենք անցած ամիս, Ֆարերյան կղզիների դեմ խաղից հետո: Եթե նրան այդպիսի հնարավրություն ընձեռվի, ապա նա ինքը որոշում կկայացնի:

 

Եթե Ռոբին մնա ԱՄՆ-ում, ապա երեք ամիս հեռու կլինի ֆուտբոլից,- ասել է Իռլանդիայի հավաքականի մարզիչ Ջովաննի Տրապատտոնին:

 
Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի օրերին Ամերիկայում ավարտվում է «ՄԼՍ»-ի մրցաշրջանը և ֆուտբոլիստները հնարավորություն են ստանում կարճաժամկետ պայմանագրով խաղալ մեկ այլ ակումբի կազմում:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...