Մոտակա հանդիպումը

28 ապրիլ 2018, 15:30

Նորություններ

Ռոդնի Մարշ. «Ռունին այլևս Անգլիայի լավագույն հարձակվողը չէ»

14.02.2014, 12:00

Դանիել ՍթարիջԱնգլիացի նախկին ֆուտբոլիստ Ռոդնի Մարշը վստահ է, որ Ուեյն Ռունին այլևս լավագույն անգլիացի հարձակվողը չէ, քանի որ նրա տեղը զբաղեցրել է «Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը:

 

Ընթացիկ մրցաշրջանում Սթարիջը «կարմիրների» կազմում 19 գոլ է խփել: Երիտասարդ անգլիացին չի մնում Լուիս Սուարեսի ստվերի տակ, իսկ վերջին խաղերում անգամ ավելի արդյունավետ է գործում:

 

Միաժամանակ 28-ամյա Ռունին առաջվա մակարդակով չի հանդես գալիս: Դեկտեմբերի սկզբից Ռունին Պրեմիեր լիգայում ընդամենը 1 գոլ է խփել: Մարշի կարծիքով, Սթարիջին հաջողվել է շրջանցել իր լեգենդար հայրենակցին:

 

-Այս պահին Սթարիջը մի գլուխ բարձր է մյուսներից: Ես մեկ տարի առաջ չէի կարծում, որ այսպիսի բան կարող եմ ասել: Նա հիանալի ֆուտբոլ է ցուցադրում: Նա ոչ միայն գոլեր է խփում, այլ նաև գոլային պահեր է ստեղծում մյուսների համար: Պետք է համարձակ լինել և ասել, որ նա Ռունիից անցել է,- ասել է Մարշը: talkSPORT

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...

«Էվերթոն» 0-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

07.04.2018, 17:31

«Էվերթոն» 0-0 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրի մեկնարկը տրվեց «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, ուր «Էվերթոնը» հյուրընկալել էր «Լիվերպուլին»։

կարդալ...