Նորություններ

Ռոդվելը դաշտ կվերադառնա մոտ մեկ ամսից

05.03.2013, 13:56

Ջեք Ռոդվել«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, թե ինչքան ժամանակ կարող է տևել կիսապաշտպան Ջեք Ռոդվելի ապաքինումը:

 

Երեկ երեկոյան «քաղաքայինները» 0:1 հաշվով հաղթեցին «Աստոն Վիլլային»: Այդ խաղի առաջին խաղակեսին Ռոդվելը հարկադրված փոխարինվեց: Ֆուտբոլիստը նորից ծնկատակի ջիլի վնասվածք ստացավ, որի պատճառով բաց կթողնի շուրջ մեկ ամիս: Ջեքն ընդամենը մի քանի շաբաթ առաջ էր սկսել նորից մարզվել ընդհանուր թիմի հետ և քիչ-քիչ հայտնվում էր պաշտոնական հանդիպումներին:

 

-Շատ ենք ցավում Ջեքի համար, որովհետև նա լավ երիտասարդ է, լավ խաղացող, մինչդեռ նրա բախտը չի բերում: Խոսքը նրա ծնկատակի ջիլի վնասվածքի մասին է:

 

Կարծում եմ, որ անհնար է լուծել այդ խնդիրը 6-7 ամիս անց, քանի որ նա այդ խնդիրն ունի 5-6 տարի:

 

Հնարավոր է՝ նա դաշտ կվերադառնա 3-4 շաբաթից,- հայտնել է Մանչինին: Daily Mail.

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...