Նորություններ

Ռոնալդուն չի կարող խաղալ «Մանչեսթեր Սիթիում»

13.02.2013, 19:46

կրիշտիանու ՌոնալդուՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոստովանել է, որ չի կարող հանդես գալ «Մանչեսթեր Սիթիում», քանի որ իր սիրտը դեռևս պատկանում է «Մանչեսթեր Յունայթեդին»:

 

Պորտուգալացին վեց մրցաշրջան է անցկացրել «Օլդ Թրաֆորդում», իսկ 2009թ-ին ռեկորդային՝ 80 մլն ֆունտով տեղափոխվեց «արքայական ակումբ»: Այսօր երեկոյան Կրիշտիանու Ռոնալդուն առաջին անգամ կխաղա իր նախկին թիմակիցների դեմ:

 

Քիչ են այն ակումբները, որոնք կարող են իրենց թույլ տալ գնել Ռոնալդուի տրանսֆերը և այդ ակումբներից է «Մանչեսթեր Սիթին»: Սակայն Ռոնալդուն իրեն չի պատկերացնում կապույտ մարզաշապիկով:

 

-Ես չեմ կարող հանդես գալ «Մանչեսթեր Սիթիում», քանի որ իմ սիրտը «Յունայթեդի» հետ է: Կարող եմ ասել, որ «Սիթիում» խաղալը ինձ համար անչափ դժվար կլինի:

 

Ես «Ռեալի» ֆուտբոլիստ եմ: Իմ ընտանիքը երջանիկ է և ամեն ինչ լավ է գնում: Թե ինչ կլինի ապագայում, ես չգիտեմ: Միայն Աստված գիտի: Չեմ կարող ասել, որ երբեք չեմ վերադառնա «Յունայթեդ», բայց ես ինձ այստեղ էլ եմ շատ լավ զգում,- ասել է Ռոնալդուն: The Sun

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...