Նորություններ

Ռոսիցկին այս շաբաթ նոր պայմանագիր կստորագրի «Արսենալի» հետ

04.03.2014, 10:29

Տոմաշ Ռոսիցկի«Արսենալի» կիսապաշտպան Տոմաշ Ռոսիցկին մինչև շաբաթվա ավարտը նոր պայմանագիր կստորագրի իր ակումբի հետ:

 

33-ամյա չեխի ներկայիս պայմանագիրը կլրանա արդեն այս մրցաշրջանի ավարտին, սակայն «զինագործների» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը և հենց Տոմաշը չեն թաքցնում պայմանագիրը երկարաձգելու իրենց ցանկությունը:

 

Հաշվի առնելով Ռոսիցկիի տարիքը, կարելի է ենթադրել, որ նոր պայմանագիրը նախատեսված կլինի 12 ամսվա համար:

 

-Արսեն Վենգերը ցանկանում է, որ ես մնամ: Նա ցանկանում է, որ մեր համագործակցությունը շարունակվի: Ես նույնպես ցանկանում եմ մնալ: Հուսով եմ՝ ամեն ինչ կհստակեցվի մոտական օրերի ընթացքում,- չեխական CTK լրատվական գործակալությանը հայտնել է Ռոսիցկին:

«Ֆուլհեմ» 1-5 «Արսենալ» (տեսանյութ)

07.10.2018, 16:54

«Ֆուլհեմ» 1-5 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Ֆուլհեմին»։

կարդալ...

«Քարդիֆ» 2-3 «Արսենալ» (տեսանյութ)

02.09.2018, 18:23

«Քարդիֆ» 2-3 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրի այսօրվա առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվել էր Ուելսը ներկայացնող «Քարդիֆ Սիթիին»։

կարդալ...