Նորություններ

Ռուբեն Դիաշը տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի

26.09.2020, 22:10

Պորտուգալիայի հավաքականի և Բենֆիկայի կենտրոնական պաշտպան Ռուբեն Դիաշը տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի, հաղորդում է Record Portugal -ը։

 

Գործարքի մանրամասներից հայտնի է, որ անգլիական ակումբը կվճարի 55-60 միլիոն ֆունտ, ինչպես նաև Պիրենեյան թերակղզի կտեղափոխվի Նիկոլոս Օտամենդին։  Պաշտոնական հայտարարությունը կլինի եկող շաբաթվա ընթացքում։

 

Մանչեսթեր Սիթին նոր տրանսֆերային նպատակ ունի՞

19.09.2020, 23:20

Մանչեսթեր Սիթին նոր տրանսֆերային նպատակ ունի՞

Ըստ իսպանական AS-ի Մանչեսթեր Սիթին պատրաստ է 50 միլիոն եվրո վճարել Սևիլիայի պաշտպան Ժյուլ Կունդեի համար։ Պարբերականը հայտնում է, որ Կուլիբալիի հետ բանակցությունները մտել են փակուղի և այժմ ֆրանսիացի 21-ամյա պաշտպանի տրանսֆերը առաջնսյին է Գվարդիոլայի թիմի համար։

կարդալ...

Մանչեսթեր Սիթին կարող է ձեռք բերել Կունդեին Կուլիբալիի փոխարեն

18.09.2020, 13:48

Մանչեսթեր Սիթին կարող է ձեռք բերել Կունդեին Կուլիբալիի փոխարեն

Գվարդիոլայի թիմի ամենախնդրահարույց դիրքը պաշտպանության կենտրոնն է։ Պեպը մի քանի անգամ ակնարկել է, որ կենտրոնական պաշտպանի տրանսֆերը առաջնային է ակումբի համար։  Չնայած դրան, Սիթիի ու Նապոլիի բանակցությունները Կուլիբալիի տրանսֆերի մասով մտել է փակուղի, խնդիրը նրանում է, որ իտալական ակումբը չի ցանկանում 70 միլիոն ֆունտից պակաս ստանալ 29-ամյա սենեգալցու համար։

կարդալ...