Մոտակա հանդիպումները

22 փետրվար 2019, 23:45

Նորություններ

Սամիր Նասրին բաց կթողնի երկու ամիս

13.01.2014, 19:56

Սամիր Նասրի«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Սամիր Նասրին ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի երկու ամիս:

 

Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը «Նյուքասլի» դեմ երեկվա խաղում անհաջող պայքարի մեջ մտավ իր հայրենակից Մապու Յանգա-Մբիվայի հետ և լուրջ հարված ստացավ ծնկին: Խաղից հետո վտանգ կար, որ Նասրին կարող է բաց թողնել ոչ միայն մրցաշրջանի մնացած հատվածն, այլ նաև աշխարհի առաջնությունը:

 

Սակայն, ի ուրախություն «քաղաքայիններին», Նասրին կվերադառնա մարտի կեսերին:

 

«Շնորհակալ եմ բոլորիցդ բարի մաղթանքների և աջակցության համար: Կարծում եմ՝ լավ նորություն է, որ ես բաց կթողնեմ ընդամենը 8 շաբաթ»,- թվիթերյան իր էջում գրել է Նասրին:

«Մանչեսթեր Սիթի» 6-0 «Չելսի» (տեսանյութ)

10.02.2019, 21:52

«Մանչեսթեր Սիթի» 6-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էթիհադ» մարզադաշտում, ուր «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Չելսիին»։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 2-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

04.01.2019, 01:54

«Մանչեսթեր Սիթի» 2-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մանչեսթեր քաղաքի «Էթիհադ» մարզադաշտում, ուր միմյանց էին հանդիպել գործող չեմպիոնը և առաջատարը։

կարդալ...