Մոտակա հանդիպումը

20 հունվար 2018, 16:30

Նորություններ

Սամիր Նասրին նոր պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Սիթիի» հետ

10.07.2014, 19:20

Սամիր Նասրի«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հայտնել է կիսապաշտպան Սամիր Նասրիի հետ հինգ տարվա պայմանագիր ստորագրելու մասին: Ֆրանսիացին «քաղաքայիններին» է միացել 2011թ-ին՝ «Արսենալից»: Այդ պահից Նասրին «Սիթիում» մասնակցել է 129 խաղի՝ դառնալով 22 գոլի հեղինակ, երկու անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, մեկ անգամ նվաճել երկրի գավաթը:

 

Սամիրի նախորդ պայմանագիրը կլրանար հաջորդ ամռանը, և կողմերը համաձայնվեցին երկարաձգել այն: Լուրերի համաձայն, Նասրին «Էթիհադում» մնալու համար համաձայնվել է իջեցված աշխատավարձին:

 

-Ես իսկապես երջանի եմ այս պայմանագրի համար և ես իմ ապագան կապում եմ «Սիթիի» հետ: Դա այն է, ինչ ես ուզում եմ, և ես շատ ուրախ եմ, որ հասանք այս համաձայնությանը: Հուսով եմ՝ մենք կշարունակենք տիտղոսներ նվաճել:

 

Ինձ ժամանակ պահանջվեց Մանչեսթերի կյանքին հարմարվելու համար, քանի որ, երբ դու այստեղ ես գալիս Լոնդոնից, ամեն ինչ այլ է թվում: Սակայն անցած տարի ամեն ինչ փայլուն ստացվեց, ես վայելում եմ իմ խաղը և Մանչեսթերի կյանքը: Ես ինձ այստեղ լավ եմ զգում և կարծում եմ, որ դուք դա նկատել եք,- ասել է Նասրին:

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

13.01.2018, 13:34

Քեյնը և Գվարդիոլան դեկտեմբեր ամսվա լավագույններն են

«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը և «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ճանաչվել են Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ և լավագույն մարզիչ, համապատասխանաբար։

կարդալ...