«Մանչեսթեր Սիթի» 6-0 «Չելսի» (տեսանյութ)
10.02.2019, 21:52
22 փետրվար 2019, 23:45
14.02.2014, 21:09
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին հաստատել է, որ կիսապաշտպան Սամիր Նասրին շարք է վերադարձել:
Պելեգրինին նախ հայտնել է թիմի առանցքային ֆուտբոլիստների վնասվածքների մասին, ապա ուրախությամբ ավելացրել, որ այժմ կրկին իրենց տրամադրության տակ է Նասրին, ով ծնկի վնասվածքի պատճառով բաց թողեց վերջին 5 շաբաթները:
-Նա շատ կարևոր ֆուտբոլիստ է մեզ համար: Ուրախ ենք, որ առաջիկա խաղին մեզ կմիանան Նասրին և Խավի Գարսիան: Դա շատ կարևոր է մեզ համար: Դեռևս լավ մարզավիճակում չեն Նաստասիչը, Ֆերնանդինյոն և Ագուերոն,- Պելեգրինիի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:
Ավելացնենք, որ «Մանչեսթեր Սիթիի» հաջորդ խաղը Անգլիայի գավաթի 5-րդ փուլում է, ուր նրանք ուժերը կչափեն «Չելսիի» հետ: Խաղը տեղի կունենա փետրվարի 15-ին:
10.02.2019, 21:52
04.01.2019, 01:54