Մոտակա հանդիպումները

24 նոյեմբեր 2018, 19:00

Նորություններ

«Սանդերլենդը» կարող է փոխարինել Մինյոլեին Ֆորսթերով

31.05.2013, 15:21

Ֆրեյզեր Ֆորսթեր«Սանդերլենդը» ձեռք կբերի «Սելթիկի» դարպասապահ Ֆրեյզեր Ֆորսթերին, եթե ակումբից հեռանա հիմնական դարպասապահ Սիմոն Մինյոլեն:

 

Մինյոլեն բազմիցս հայտնել է, որ հաջորդ մրցաշրջանում նա հաստատ խաղալու է «Սթեյդիում օֆ Լայթում»: Սակայն շատ մեծ է հավանականությունը, որ ամռանը խաղացողը կտեղափոխվի «Արսենալ»:

 

«Սանդերլենդի» գլխավոր մարզիչ Պաոլո դի Կանիոն ցանկանում է անպայման պահել 24-ամյա Սիմոնին, սակայն լավ առաջարկը կարող է համոզել ակումբի ղեկավարներին բաժանվել բելգիացուց:

 

Եթե դա լինի, ապա անգլիական ակումբը կփորձի ձեռք բերել 25-ամյա Ֆորսթերին: Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Դարպասապահը հաջող անցկացրեց մրցաշրջանը և իր վրա հրավիրեց շատ ակումբների ուշադրությունը:

«Լիվերպուլը» «Բարսելոնային» արգելել է մինչև 2021թ գնել իր ֆուտբոլիստներին

21.11.2018, 19:04

«Լիվերպուլը» «Բարսելոնային» արգելել է մինչև 2021թ գնել իր ֆուտբոլիստներին

Հունվարին իր կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոյին «Բարսելոնային» վաճառած «Լիվերպուլը» նաև գաղտնի համաձայնագիր է կնքել կատալոնական ակումբի հետ, որով արգելվում է իր ֆուտբոլիստների հետագա վաճառքը։

կարդալ...

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...