Նորություններ

«Սանդերլենդը» հաստատեց Ջեք Ռոդվելի տրանսֆերը

05.08.2014, 18:17

Ջեք Ռոդվել«Սանդերլենդը» պաշտոնապես հաստատել է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Ռոդվելի տրանսֆերը: Գործարքի արժեքը կազմել է 10 մլն ֆունտ:

 

Ռոդվելը «քաղաքայիններին» էր միացել երկու տարի առաջ, երբ տեղափոխվեց «Էվեթոնից»: Չնայած խոստումնալից ապագային, Ջեքը «Էթիհադում» մասնակցեց ընդամենը 25 խաղի, ինչի պատճառը վնասվածքներն էին և «Սիթիի» նոր մարզիչ Մանուել Պելեգրինիի անվստահությունը:

 

Այն բանից հետո, երբ «Սիթին» համաձայնեցրեց Ֆրենկ Լեմպարդի տրանսֆերը, Ռոդվելը տեղափոխվեց «Սանդերլենդ»: Այսօր Ջեքը «կատուների» հետ հինգ տարվա պայմանագիր է ստորագրել:

 

Ավելացնենք, որ «Սթեդիում օֆ Լայթում» արդեն հանդես են գալիս «Սիթիի» նախկին ֆուտբոլիստներ Ադամ Ջոնսոնը և Կոստել Պանտիլմոնը:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...