Նորություններ

«Սանդերլենդը» պատրաստ է հրաժարվել Սեսենյոնից

24.06.2013, 18:43

Ստեֆան Սեսենյոն«Սանդերլենդը» պատրաստակամություն է հայտնել լսելու իր հարձակվող Ստեֆան Սեսենյոնի հետ կապված առաջարկները: Այս մասին հայտնում է Shields Gazette-ը:

 

Վերջին շաբաթների ընթացքում 29-ամյա բենինցուն ակտիվորեն կապում են ֆրանսիական և չինական ակումբների հետ: Լուրերի համաձայն, Ստեֆանն այնքան էլ գոհ չէ «կատուների» մարզիչ Պաոլո Դի Կանիոյից:

 

Աղբյուրի համաձայն, «Սանդերլենդը» չի պատրաստվում պահել Սեսենյոնին և պատրաստ կլինի նրան բաց թողնել, եթե համապատասխան փոխհատուցում ստանա:

 

2001 թվականին «կատուները» ձեռք են բերել Ստեֆանին «ՊՍԺ»-ից` 6 մլն ֆունտի դիմաց: Այս անգամ նրանք, ամենաքիչը, կցանկանան վերադարձնել այդ գումարը: Լուրերի համաձայն, Սեսենյոնը նախընտրում է վերադառնալ Ֆրանսիա:

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

05.09.2018, 14:00

Ֆուտբոլիստների վաճառքից ամենաշատ վաստակած 20 ակումբները

Շվեյցարական «CIES Football Observatory» կայքը ներկայացրել է Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների վերջին 8 տարվա ֆինանսական վերլուծությունը։

կարդալ...

«Չելսին» տրանֆերային շուկայում դարպասապահի նոր ռեկորդ սահմանեց

09.08.2018, 16:12

«Չելսին» տրանֆերային շուկայում դարպասապահի նոր ռեկորդ սահմանեց

«Չելսին» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ատլետիկի» դարպասապահ Կեպա Արիսաբալագայի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 80 մլն եվրո (71 մլն ֆունտ)։

կարդալ...