Նորություններ

«Սանդերլենդը» պատրաստ է ձեռք բերել Յերուն Զուտին Մինյոլեի փոխարեն

17.06.2013, 18:21

Սիմոն Մինյոլե«Սանդերլենդը», որը կարող է շուտով կորցնել Սիմոն Մինյոլեին, պատրաստ է լուծել իր դարպասապահի հարցը «ՊՍՎ»-ի երիտասարդ դարպասապահ Յերուն Զուտի օգնությամբ:

 

Հայտնի է, որ «Սանդերլենդը» գրեթե համաձայնվել է վաճառել Սիմոնե Մինյոլեին «Լիվերպուլին»` 8-10 մլն ֆունտով: Մարզիչ Պաոլո Դի Կանիոն ստիպված է մրցաշրջանի մեկնարկից առաջ նոր առաջին համար փնտրել:

 

Համաձայն Algemeen Dagblad-ի, չորեքշաբթի «կատուների» պատվիրակությունը հետևել է Հոլանդիայի երիտասարդական հավաքականում Զուտի խաղին` Իտալիայի հավաքականի դեմ, և հիմա անգլիական ակումբը պատրաստ է իր առաջարկությունն անել:

 

22-ամյա Զուտը դեռևս չի կարողանում «ՊՍՎ»-ի հիմնական կազմում տեղ զբաղեցնել, այդ պատճառով, անցած մրցաշրջանում նա վարձավճարով հանդես է եկել «Վաալվեյկում»: Երիտասարդ հոլանդացին դժվար թե բաց թողնի Պրեմիեր Լիգայում հանդես եկով ակումբի առաջին համարը դառնալու հնարավորությունը:

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին

31.01.2018, 15:29

«Արսենալը» ռեկորդային գումարով գնեց Պիեր Էմերիկ Օբամեյանգին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Դորտմունդի Բորուսիայի հարձակվող Պիեր Էմերիկ Օբամեյանգին գնելու մասին։

կարդալ...

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

27.12.2017, 22:55

Ամանորի նվեր «Լիվերպուլի» երկրպագուների համար

«Լիվերպուլի» պաշտոնական կայքը հայտնել է «Սաութհեմպտոնի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքի տրանսֆերի հարցում համաձայնության գալու հարցում։

կարդալ...