Նորություններ

«Սանդերլենդ» 1-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

29.12.2012, 18:51

Սանդերլենդ - ՏոտտենհեմՊրեմիեր Լիգայի 20-րդ տուրի բացումը տեղի ունեցավ «Սթեյդիում օֆ Լայթ» մարզադաշտում: Նախորդ տուրում գործող չեմպիոնին նվազագույն հաշվով հաղթած «Սանդերլենդը» սեփական հարկի տակ ընդունեց «Տոտտենհեմին»:

 

Առաջին խաղակեսը անցավ հյուրերի խաղային և տարածքային զգալի առավելությամբ, սակայն 40-րդ րոպեին Ջոն Օ'Շին կարողացավ առաջ մղել դաշտի տերերին:

 

Երկրորդ խաղակեսում Վիլաշ-Բոաշի թիմը ավելի հստակ գործեց հարձակման գծում և կարողացավ առավելությունը վերածել գոլերի: 48-րդ րոպեին Կառլոս Կուելյարը ինքնագոլով հավասարեցրեց հաշիվը, իսկ 3 րոպե հետո Ահարոն Լենոնը առաջ մղեց հյուրերին: Խաղն ավարտվեց 1:2 հաշվով:

 

Այս հաղթանակից հետո «Տոտտենհեմը» ժամանակավորապես բարձրացավ 3-րդ հորիզոնական:

 

Գոլեր. Օ'Շի՝ 40ր, Կուելյար՝ 48ր (ինքն.), Լենոն՝ 51ր

«Վեստ Հեմ» 0-0 «Չելսի» (տեսանյութ)

23.09.2018, 18:23

«Վեստ Հեմ» 0-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Չելսին» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Վեստ Հեմ Յունայթեդին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 1-1 «Վուլվերհեմպտոն» (տեսանյութ)

23.09.2018, 12:04

«Մանչեսթեր Յունայթեդ» 1-1 «Վուլվերհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» մրցակիցը առաջնության նորեկ «Վուլվերհեմպտոնն» էր։

կարդալ...