Նորություններ

Սանդրո. «Կոուտինյոն ինձ հիշեցնում է Ռոնալդինյոյին»

12.12.2013, 18:46

Ֆիլիպե Կոուտինյո«Լիվերպուլի» դեմ առաջիկա խաղից առաջ «Տոտտենհեմի» կիսապաշտպան Սանդրոն խոստովանել է, որ «կարմիրների» առաջատար Ֆիլիպե Կոուտինյոն իրեն հիշեցնում է լեգենդար հայրենակից Ռոնալդինյոյին:

 

Վերջին շաբաթների ընթացքում Լուիս Սուարեսն ստվերի տակ է թողնում իր թիմակիցներին, սակայն Սանդրոն կարծում է, որ «Ուայթ Հարթ Լեյնում» կայանալիք խաղում լուրջ խնդիրներ կստեղծի 21-ամյա Կոուտինյոն:

 

-Կոուտինյոն Ռոնալդինյոյի պես փոխանցում է կատարում: Նրա փոխանցումները շատ լավն են: Քեզ թվում է թե նա կփոխանցի մի ուղղությամբ, սակայն փոխանցում է մեկ այլ ֆուտբոլիստի:

 

Նա անում է այն, ինչ՝ Ռոնալդինյոն: Ռոնալդինյոն լավագույն ֆուտբոլիստներից է, սակայն ես կարծում եմ, որ նրանց ոճերը նույնն են: Ես ուրախ եմ դրա համար,- Սանդրոյի խոսքերն է մեջբերում Daily Mirror-ը:

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

14.01.2018, 22:07

«Լիվերպուլ» 4-3 «Մանչեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում, ուր «Լիվ երպուլը» հյուրընկալել էր առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

կարդալ...

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

13.01.2018, 23:22

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...