Մոտակա հանդիպումները

29 հունվար 2019, 23:45

Նորություններ

Սանտի Կազորլան չի զղջում «Արսենալ» տեղափոխվելու համար

23.09.2013, 13:44

Սանտի Կազորլա«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կազորլան չի զղջում «Էմիրեյթս» տեղափոխվելու համար, չնայած նրան, որ իրենով հետաքրքրվում էր «Ռեալ Մադրիդը»:

 

Կազորլան անցած ամառ 16 մլն ֆունտի դիմաց «Մալագայից» տեղափոխվեց լոնդոնյան ակումբ և շատ արագ «զինագործների» առաջատարներից մեկը դարձավ:

 

Ինչպես հայտնի է, անցած ամառ 28-ամյա իսպանացով հետաքրքրվում էր «Ռեալը»: Սակայն, չնայած որ գործը հասել էր բանակցություններին, որևէ կոնկրետ քայլեր հետագայում չեն արվել:

 

-«Ռեալը» հետաքրքվածություն ցուցաբերեց, և բանակցություններ սկսվեցին, սակայն կոնկրետ քայլեր չարվեցին: Կարծում եմ` ես զղջալու որևէ բան չունեմ, ամեն ինչ շատ լավ է ընթանում: Ես երջանիկ եմ «Արսենալում»,- Կազորլայի խոսքերն է մեջբերում The Sun-ը:

«Արսենալ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

19.01.2019, 23:25

«Արսենալ» 2-0 «Չելսի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր «Չելսիին»։

կարդալ...

«Վեստ Հեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

12.01.2019, 18:23

«Վեստ Հեմ» 1-0 «Արսենալ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի մեկնարկը տրվեց Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտում, ուր «Վեստ Հեմ Յունայթեդը» հյուրընկալել էր «Արսենալին»։

կարդալ...