Նորություններ

Սանտի Կազորլա. «Արսենալն» արժանիորեն է զբաղեցնում առաջին հորիզոնականը»

20.01.2014, 14:55

Սանտի Կազորլա«Արսենալի» կիսապաշտպան Սանտի Կազորլան կարծում է, որ իր թիմն արժանիորեն է գլխավորում Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը:

 

Շատ երկրպագուներ հիանում են «քաղաքայինների» փայլուն հարձակողական խաղով: Մանուել Պելեգրինիի սաներն ընթացիկ մրցաշրջանում արդեն 103 գնդակ են խփել: Սակայն հենց «Արսենալն» է գլխավորում աղյուսակը, և Կազորլան վստահ է, որ դա արադարացի է:

 

-Այս պահին «Արսենալը» և «Սիթին» ապացուցում են, որ լավագույններն են: Մրցաշրջանից առաջ շատերը մեզնից չէին սպասում նման արդյունքներ, սակայն այժմ բոլորն էլ տեսնում են, որ մենք արժանիորեն ենք զբաղեցնում առաջին հորիզոնականը:

 

Նախորդ մրցաշրջանում խաղեր են եղել, երբ մենք ունենալով երկու գնդակի առավելություն՝ արդյունքում պարվել ենք: Չեմպիոնության համար պայքարող թիմը նման բան չի կարող իրեն թույլ տալ: Այս մրցաշրջանում մենք ավելի կայուն են դարձել,- Կազորլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

10.05.2018, 11:48

«Լեսթեր Սիթի» 3-1 «Արսենալ» (տեսանյութ)

Երեկ կեսգիշերին կայացան Պրեմիեր Լիգայի 31-րդ տուրից հետաձգված 4 հանդիպումներ։ «Արսենալն» իր նախավերջին խաղում հյուրընկալվել էր «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Արսենալ» 5-0 «Բերնլի» (տեսանյութ)

06.05.2018, 21:37

«Արսենալ» 5-0 «Բերնլի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 37-րդ տուրում «Արսենալը» հյուրընկալել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Բերնլիին»։

կարդալ...