Նորություններ

«Սաութհեմպտոնը» ցանկանոմ է գնել Ալդերվերելդին

26.08.2014, 11:30

Տոբի Ալդերվերելդ«Սաութհեմպտոնի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը ցանկանում է իր թիմի պաշտպանությունն ուժեղացնել «Ատլետիկոյի» և Բելգիայի ազգային հավաքականի պաշտպան Տոբի Ալդերվերելդի օգնությամբ:

 

Այս ամռանը «սրբերի» պաշտպանության կենտրոնը լուրջ կորուստ ունեցավ՝ ի դեմ Դեյան Լովրենի, ով այժմ պաշտպանում է «Լիվերպուլի» գույները: Կումանն արդեն պայմանագիր է ստորագրել Ֆլորին Գարդոշի հետ, սակայն նոր համալրման կարիքը զգացվում է:

 

Ինչպես հաղորդում է Daily Mirror-ը, տրանսֆերների համար Կումանը դեռ բավական գումար ունի, և ակումբը պատրաստվում է մի մասը տրամադրել 25-ամյա Ալդերվերելդին գնելու համար, ում համար պայքարում է նաև «Մոնակոն»:

 

Ավելացնենք, որ ընդամենը մեկ տարի առաջ Ալդերվերելդը 6 մլն ֆունտի դիմաց «Այաքսից» տեղափոխվեց «Ատլետիկո»: Այս ամռանը Տոբին իր երկրի ազգային հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը:

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

05.06.2018, 20:10

«Արսենալը» ձեռք բերեց Շտեֆան Լիխտշտայներին

Ունաի Էմերիի գլխավորությամբ «Արսենալի» առաջին նորեկը դարձավ «Յուվենտուսի» նախկին պաշտպան Շտեֆան Լիխտշտայները։

կարդալ...