Նորություններ

«Սաութհեմպտոն» 1-2 «Չելսի» (տեսանյութ)

27.02.2016, 20:54

Southampton-ChelseaՊրեմիեր Լիգայի 27-րդ տուրում գործող չեմպիոն «Չելսին» հյուրընկալվել էր 7-րդ հորիզոնականում գտնվող «Սաութհեմպտոնին»։

 

Լոնդոնյան ակումբը կամային հաղթանակ տարավ «Սեյնթ Մերիս» մարզադաշտում։ Հանդիպման հաշիվը 42-րդ րոպեին բացեց Շեյն Լոնգը։ 75-րդ րոպեին Սեսկ Ֆաբրեգասը խփեց պատասպան գնդակը՝ վերջ դնելով Ֆրեյզեր Ֆոսթերի չոր խաղերի շարքին, իսկ խաղավարտից 1 րոպե առաջ սերբ պաշտպան Բրանիսլավ Իվանովիչը խփեց իր թիմի հաղթական գնդակը։

 

Այս հանդիպումից հետո «Չելսին»՝ վաստակած 36 միավորով ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ մտավ լավագույն տասնյակ։

 

Գոլեր․ Լոնգ՝ 42ր, Ֆաբրեգաս՝ 75ր, Իվանովիչ՝ 89ր։

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

27.05.2018, 10:17

Լիվերպուլը Չեմպիոնների Լիգայի գավաթը զիջեց Մադրիդի Ռեալին (տեսանյութ)

Գարեթ Բեյլի դուբլի դուբլի շնորհիվ «Մադրիդի Ռեալը» Չեմպիոնների Լիգայի եզրափակչում 3-1 հաշվով հաղթանակ տարավ «Լիվերպուլի» նկատմամբ։

կարդալ...