Նորություններ

«Սաութհեմպտոն» 4-0 «Արսենալ» (տեսանյութ)

27.12.2015, 08:49

Southampton-ArsenalՊրեմիեր Լիգայի 18-րդ տուրի գլխավոր անակնկալը կայացավ «Սեյնթ Մերիս» մարզադաշտում, ուր հյուրընկալվել էր չեմպիոնական պայքարի գլխավոր ֆավորիտ  «Արսենալը»։

 

«Սաութհեմպտոնը», որը նախորդ տուրում պարտություն էր կրել «Տոտտենհեմից», այս անգամ ջախջախեց նրա հարևան «Արսենալին»։ Ռոնալդ Կումանի սաները չորս անպատասխան գնդակ ուղարկեցին «զինագործների» դարպասը։ Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց Կուկո Մարտինան։ Երկրորդ խաղակեսում դաշտի տերերը ևս երեք գոլ հեղինակեցին։ Դուբլով աչքի ընկավ Շեյն Լոնգը, մեկ գոլ էլ խփեց Ժոզե Ֆոնտեն։

 

Այս հաղթանակից հետո «Սաութհեմպտոնը»՝ վաստակած 24 միավորով բարձրացավ 12-րդ հորիզոնական, իսկ «Արսենալը» չկարողացավ օգտվել առաջատար «Լեսթերի» պարտությունից և կշարունակի մնալ 2-րդ հորիզոնականում։

 

Գոլեր․ Մարտինա՝ 19ր, Լոնգ՝ 55ր, 90ր, Ֆոնտե՝ 69ր։

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

21.06.2018, 18:42

Ֆրեդը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»

«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես հայտնել է «Շախտյորի» և Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրեդին գնելու մասին։

կարդալ...

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

20.06.2018, 10:17

«Արսենալը» գնեց Բերնդ Լենոյին

«Արսենալը» պաշտոնապես հայտնեց Գերմանիայի ազգային հավաքականի և Լևերկուզենի «Բայերի» դարպասապահ Բերնդ Լենոյին գնելու մասին։ Գործարքն արժեցել է մոտ 22 մլն ֆունտ։

կարդալ...