Նորություններ

Սեմ Էլլարդայսը ցանկանում է հաղթել «Մանչեսթեր Սիթիին»

17.10.2013, 15:30

Սեմ Էլլարդայս«Վեստ Հեմ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէմ Էլլարդայսը հուսով է, որ իր թիմը կկարողանա շաբաթ օրը հաղթել «Մանչեսթեր Սիթիին»:

 

Պրեմիեր Լիգայի փոքր ընդմիջումից առաջ «Վեստ Հեմը» բոլորի համար անակնկալ կերպով հաղթանակ տարավ «Տոտտենհեմի» նկատմամբ (0:3): Եվ Էլլարդայսը հավատում է, որ իր սաները նույն վստահությամբ կխաղան նաև «Սիթիի» դեմ:

 

-Մենք անհամբերությամբ սպասում ենք «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղին: Նրանք արտագնա խաղերում անկայուն են հանդես գալիս, և ես հուսով եմ, որ կկարողանանք օգտվել դրանից:

 

Բացի այդ, նրանց շատ ֆուտբոլիստներ մասնակցել են իրենց հավաքականների խաղերին, և դա նույնպես կարևոր հանգամանք է: Ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք պետք է մեր լավագույն ֆուտբոլը խաղանք, ինչպես արեցինք «Տոտտենհեմի» դեմ խաղում,- Էլլարդայսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

11.07.2018, 14:50

«Մանչեսթեր Սիթին» իր համար ռեկորդային գումարով գնեց Ռիյադ Մահրեզին

«Մանչեսթեր Սիթին» թարմացրեց իր տրանսֆերային ռեկորդը՝ 60 մլն ֆունտ վճարելով «Լեսթերի» վինգեր Ռիյադ Մահրեզի համար։

կարդալ...

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

11.04.2018, 00:38

ՉԼ․ «Մանչեսթեր Սիթի» 1-2 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Այսօր կայացավ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումներից երկուսը։ «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադում» ընդունել էր «Լիվերպուլին»։

կարդալ...