Նորություններ

Սէր Ալեքսի կարծիքով Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչը Պոչետինոն է

10.02.2016, 18:26

Սէր Ալեքս Ֆերգյուսոն Մաուրիսիո Պոչետինո«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչը Մաուրիսիո Պոչետինոն է՝ «Տոտտենհեմից»։

 

«Լեսթերի» տպավորիչ հաջողությունների ֆոնի վրա աննկատ է մնացել «Տոտտենհեմը», որը սակայն այս պահին ընդամենը 5 միավոր է զիջում առաջատարին։

 

Մաուրիսիոյի նկատմամբ Պրեմիեր Լիգայի գրանդ ակումբների հետաքրքրությունը պայմանավորված է «Ուայթ Հարթ Լեյնում» արգենտինացու կատարած արդյունավետ աշխատանքով։ Ինչպես հայտնում է Տոտտենհեմի շրջանից լեյբորիտական կուսակցության պատգամավոր Դևիդ Լեմին, Պոչետինոյի աշխատանքով տպավորված է անգամ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը։

 

-Բացեմ բոլոր գաղտնիքները։ Մոտ վեց շաբաթ առաջ ճաշի ժամանակ, երբ քննարկում էինք ֆուտբոլի զարգացման խնդիրները, ես նստած էի Սէր Ալեքս Ֆերգյուսոնի կողքին և նա ինձ ասաց․ «Կարծում եմ՝ «Տոտտենհեմին» մարզում է Պրեմիեր Լիգայի լավագույն մարզիչը»,- Լեմիի խոսքերն է մեջբերում Goal-ը։

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

13.05.2018, 20:25

«Տոտտենհեմ» 5-4 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 38-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալել էլ 9-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ» (տեսանյութ)

07.04.2018, 20:06

«Ստոկ Սիթի» 1-2 «Տոտտենհեմ»  (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 33-րդ տուրում «Տոտտենհեմը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Ստոկ Սիթիին»։

կարդալ...