Մոտակա հանդիպումը

20 հունվար 2018, 16:30

Նորություններ

Սէր Ալեքս Ֆերգյուսոնը չի հավատում, որ Ռունին կտեղափոխվի «ՊՍԺ»

19.04.2013, 14:48

Սէր Ալեքս Ֆերգյուսոն և Ուեյն Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հերքել է լուրերն այն մասին, թե հարձակվող Ուեյն Ռունին կարող է տեղափոխվել «ՊՍԺ»:

 

Այս շաբաթ նորից բուռն խոսվում է այն մասին, թե Ռունին այս ամառ կտեղափոխվի Ֆրանսիա: Մինչդեռ Սէր Ալեքսը դրան չի հավատում:

 

-Չեմ կարծում, որ այս ամենի մեջ ինչ-որ բան կա: Ինչ վերաբերվում է «Վեստ Հեմի» հետ խաղում նրան փոխարինելուն, ապա ամեն ինչ շատ պարզ է. նա այնքան լավ չէր խաղում, ինչպես որ Շինջի Կագավան:

 

Շատ խաղերում Ուեյն Ռունին գործում է ավելի լավ, քան խաղացողների մեծ մասը, սակայն այդ երեկո Շինջին շատ լավն էր,- հայտնել է մասնագետը:

 

Ավելացնենք, որ նախօրեին 27-ամյա անգլիացու հետ կապված իրավիճակը նոր զարգացում ունեցավ: The Mirror պարբերականը հայտնեց, որ Ուեյնը պատրաստ է խոստովանել իր հավատարմությունը «Յունայթեդին», հենց որ նոր պայմանագիր ստանա:

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

10.01.2018, 17:10

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների նախորդ մրցաշրջանի հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» է։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-0 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

30.12.2017, 23:26

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-0 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականը զբաղեցնող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...