Մոտակա հանդիպումը

20 հունվար 2018, 16:30

Նորություններ

Սէր Ալեքս Ֆերգյուսոն. «Այսօր հաստատ 0:0 չի լինելու»

13.02.2013, 14:09

Սէր Ալեքս Ֆերգյուսոն«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հայտնել է, որ այսօրվա հանդիպումը «Ռեալի» դեմ անպայման արդյունավետ է լինելու:

 

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Յունայթեդը» հյուրընկալվելու է «Ռեալին»: Խաղն արդեն այսօր կկայանա Մադրիդում: Նման մակարդակի հանդիպումները սովորաբար ստացվում են բավականին փակ, սակայն Սէր Ալեքսը շտապել է հայտնել, որ չի կասկածում այս խաղի արդյունավետության վրա:

 

-Այստեղ չի լինելու 0:0: Միանշանակ ոչ: Ես կարող եմ ձեզ հավաստիացնել դրանում: Գոլեր անպայման կլինեն:

 

Երկու ակումբներից էլ կարելի է անակնկալներ սպասել: Ես փորձում եմ գուշակել նրանց մտադրությունները, որոնք կարող են մեզ փակուղու առաջ կանգնեցնել, և միևնույն ժամանակ անելու եմ ամեն ինչ, որպեսզի նրանց վատ վիճակի մեջ դնեմ,- հայտնել է մասնագետը: The Guardian

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

10.01.2018, 17:10

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների նախորդ մրցաշրջանի հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» է։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-0 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

30.12.2017, 23:26

«Մանչեսթեր Յունայթեդ» 0-0 «Սաութհեմպտոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 15-րդ հորիզոնականը զբաղեցնող «Սաութհեմպտոնին»։

կարդալ...