Նորություններ

Սէր Բոբբի Չարլտոն. «Ռունին հրաշալի ֆուտբոլիստ է: Ինչո՞ւ պետք է ազատվենք նրանից»

11.03.2013, 13:09

Չարլտոն և Ռունի«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի ազգային հավաքականի լեգենդ Սէր Բոբբի Չարլտոնը մեկնաբանել է լուրերն այն մասին, թե հարձակվող Ուեյն Ռունին հեռանում է «Օլդ Թրաֆորդից»:

 

Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Ռեալ Մադրիդ» պատասխան խաղում Ռունին մնաց պահեստայինների նստարանին: Դրանից հետո մամուլում շշուկներ տարածվեցին, թե ֆուտբոլիստը խնդիրներ ունի գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնի հետ և ամենայն հավանականությամբ ամռանը կվաճառվի:

 

Մինչդեռ Սէր Ալեքսն անձամբ հերքեց այդ լուրերը: Այժմ այս թեմային է անդրադարձել նաև Չարլտոնը:

 

-Ամբողջությամբ չգիտեմ, թե ինչ է կատարվում «Մանչեսթեր Յունայթեդում», սակայն ինչ-որ բաներից տեղյակ եմ: Հնարավոր է՝ Ուեյնը վնասվածք է ստացել և պատրաստ չի եղել խաղին: Սակայն դա չի նշանակում, որ նրանից պետք է ազատվել:

 

Սէր Ալեքս Ֆերգյուսոնն ասել է, որ ո՜չ ինքը, ո՜չ էլ ակումբը ցանկություն չունի վաճառել Ռունիին և որ նա թույլ չի տա նրան հեռանալ: Դուք պետք է հաշվի առնենք այս խոսքերը, և ես հավատում եմ դրանց:

 

Ռունին հրաշալի ֆուտբոլիստ է: Ինչո՞ւ պետք է մենք ազատվենք հրաշալի ֆուտբոլիստներից,- հայտնել է նա: Sky Sports

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

11.02.2018, 20:11

«Նյուքասլ Յունայթեդ» 1-0 «Մանչեսթեր Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 27-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Նյուքասլ Յունայթեդին»։

կարդալ...

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Հադերսֆիլդ Թաուն» (տեսանյութ)

03.02.2018, 20:59

«Մանչեսթեր Յունայթեդ» 2-0 «Հադերսֆիլդ Թաուն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալել էր 17-րդ հորիզոնականում գտնվող «Հադերսֆիլդ Թաունին»։

կարդալ...