Մոտակա հանդիպումը

10 օգոստոս 2018, 23:00

Նորություններ

Սթարիջը կապաքինվի մինչև երկուշաբթի, իսկ Ջոնսոնը կվերադառնա 1.5 ամսից

12.09.2013, 14:41

Դանիել Սթարիջ «Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը, ինչպես և նախատեսվում էր, կապաքինվի մինչև «Սուոնսիի» դեմ խաղը: Ինչպես նաև հայտնի է, թե երբ կվերականգնվի «կարմիրների» պաշտպան Գլեն Ջոնսոնը:

 

Հիշեցնենք, որ Պրեմիեր Լիգայի նախորդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Սթարիջը մեջքի վնասվածք էր ստացել, այդ պատճառով էլ չկարողացավ օգնել Անգլիայի հավաքականին աշխարհի 2014թ-ի առաջնության որակավորման փուլում Մոլդովայի և Ուկրաինայի հավաքականների դեմ խաղերում:

 

Սակայն, ինչպես հայտնում է The Telegraph-ը, Դանիելը հավանաբար կմասնակցի «Սուոնսիի» դեմ խաղին: «Լիվերպուլի» մարզչական շտաբը մինչև շաբաթվա ավարտը վերջնական որոշում կկայացնի Սթարիջին իրենց հետ Ուելս տանելու վերաբերյալ:

 

Ինչպես նաև հայտնի է դարձել, որ Գլեն Ջոնսոնը, ով ոտնաթաթն էր վնասել, խաղադաշտ կվերադառնա 5-6 շաբաթից, իսկ ավելի վաղ նշվում էր, որ նրա ապաքինման համար 2.5 ամիս կպահանջվի: Այսպիսով, Անգլիայի հավաքականի պաշտպանը բաց կթողնի աշխարհի առաջնության որակավորման փուլի վերջին երկու հանդիպումները` Չեռնոգորիայի և Լեհաստանի հավաքականների  դեմ:

 

Ջոնսոնի կորուստն անկասկած մեծ խնդիր կլինի «Լիվերպուլի» համար, քանի որ Բրենդան Ռոջերսը Գլենին աջ պաշտպանի դիրքում փոխարինող չունի: Հնարավոր է` մարզիչն այդ դիրքում կդնի կենտրոնական պաշտպաններից մեկին, ում պակասն «Էնֆիլդում» չկա:

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

28.06.2018, 16:48

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

«Լիվերպուլը» կիսապաշտպան Նաբի Կեյտային ներկայացրել է որպես իր ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ մերսիսայդցիները «Լայպցիգի» հետ համաձայնության էին եկել դեռ նախորդ օգոստոսին։ Հունվարին «կարմիրները» փորձեցին արագացնել տեղափոխությունը, սակայն ապարդյուն։

կարդալ...