Նորություններ

Սթարիջը կրկին վնասվածք է ստացել

19.11.2014, 09:49

Դանիել Սթարիջ«Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը, ով պատրաստվում էր դաշտ վերադառնալ այս շաբաթ, մարզման ժամանակ հերթական վնասվածքն է ստացել և անորոշ ժամանակով շարքից դուրս է եկել:

 

25-ամյա Սթարիջը «կարմիրների» կազմում իր վերջին խաղն անցկացրել է օգոստոսին: Այս ընթացքում մի քանի անգամ տարբեր վնասվածքների պատճառով հետաձգվել է ամգլիացու վերադարձը: Նախորդ շաբաթ Սթարիջը վերադարձավ ամբողջական ծրագրով մարզումներին և սպասվում էր, որ կմասնակցի Պրեմիեր Լիգայում «Կրիստալ Փելեսի» դեմ խաղին: Սակայն «Լիվերպուլի» երկրպագուները դեռ պետք է սպասեն:

 

Liverpool Echo-ի հաղորդմամբ, երեքշաբթի օրը Դանիելը վնասվածք է ստացել ազդրի հատվածում: Չորեքշաբթի օրը Սթարիջը խորքային բուժզննում կանցնի, որից հետո պարզ կդառնա նրա բացակայության ժամկետը:

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

28.06.2018, 16:48

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

«Լիվերպուլը» կիսապաշտպան Նաբի Կեյտային ներկայացրել է որպես իր ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ մերսիսայդցիները «Լայպցիգի» հետ համաձայնության էին եկել դեռ նախորդ օգոստոսին։ Հունվարին «կարմիրները» փորձեցին արագացնել տեղափոխությունը, սակայն ապարդյուն։

կարդալ...