Նորություններ

Սթարիջը շարք կվերադառնա երեք շաբաթից

11.09.2014, 09:35

Դանիել ՍթարիջԱնգլիայի ազգային հավաքականում ստացած վնասվածքի պատճառով «Լիվերպուլի» հարձակվող Դանիել Սթարիջը բաց կթողնի մոտ երկու-երեք շաբաթ: Այժմ հարցականի տակ է նրա մասնակցությունը «Էվերթոնի» դեմ մերսիսայդյան դերբիին, որը կկայանա այս ամսվա վերջին:

 

Պրեմիեր Լիգայում «Աստոն Վիլլայի» դեմ խաղից առաջ «կամիրների» մարզչական շտաբը, վերջապես, հստակություն է մտցրել Սթարիջի վնասվածքի հարցում: Տեսականորեն նա այս ամիս չի կարող օգնել «Լիվերպուլին»:

 

Liverpool Echo-ի հաղորդմամբ, Սթարիջը բաց կթողնի «Աստոն Վիլլայի» դեմ խաղը, որը կկայանա այս շաբաթ, և Չեմպիոնների Լիգայում «Լուդոգորեցի» դեմ խաղը: Հաջորդիվ «կարմիրներին» սպասվում է խաղեր Պրեմիեր Լիգայում «Վեստ Հեմի» դեմ և Լիգայի գավաթում «Միդլսբորոյի» դեմ՝ համապատասխանաբար: Ամենայն հավանականությամբ, Դանիելը չի մասնակցի նաև այդ խաղերին:

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

28.06.2018, 16:48

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

«Լիվերպուլը» կիսապաշտպան Նաբի Կեյտային ներկայացրել է որպես իր ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ մերսիսայդցիները «Լայպցիգի» հետ համաձայնության էին եկել դեռ նախորդ օգոստոսին։ Հունվարին «կարմիրները» փորձեցին արագացնել տեղափոխությունը, սակայն ապարդյուն։

կարդալ...