Նորություններ

Սթիվեն Ջերարդ. «Կարող եմ հասկանալ երկրպագուներին, որոնք դժգոհ են Ֆերդինանդի որոշումից»

25.03.2013, 13:56

Սթիվեն Ջերարդ«Լիվերպուլի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Սթիվեն Ջերարդը մեկնաբանել է երկրպագուների դժգոհությունը Ռիո Ֆերդինանդի որոշման վերաբերյալ: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպանը մերժել էր ազգային հավաքականի հրավերը՝ մասնակցելու Սան Մարինոյի և Չեռնոգորիայի հետ խաղերին:

 

-Կարծում եմ, որ մեր երկրպագուները իրենց հիասթափությունն են արտահայտել, որ Ռիոն չի եկել հավաքական: Նրանք սեփական կարծիքի իրավունք ունեն, քանի որ մեծ գումարներ են ծախսում և գալիս են մեզ աջակցելու:

 

Մենք բոլորս շատ էինք ուզում, որ Ֆերդինանդն էլ մասնակցի այս խաղերին, որովհետև նա հիանալի ֆուտբոլիստ է և հաստատ կօգներ մեզ:

 

Սակայն նա իր որոշումն է կայացրել, և պետք է հարգել այդ ընտրությունը,- ասել է Ջերարդը:

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

28.06.2018, 16:48

«Լիվերպուլը» ներկայացրել է Նաբի Կեյտային

«Լիվերպուլը» կիսապաշտպան Նաբի Կեյտային ներկայացրել է որպես իր ֆուտբոլիստ։ Հիշեցնենք, որ մերսիսայդցիները «Լայպցիգի» հետ համաձայնության էին եկել դեռ նախորդ օգոստոսին։ Հունվարին «կարմիրները» փորձեցին արագացնել տեղափոխությունը, սակայն ապարդյուն։

կարդալ...