Մոտակա հանդիպումները

27 հոկտեմբեր 2018, 18:00

Նորություններ

Սթիվեն Ջերարդ. «Մեր մրցաշրջանի ճակատագիրը կախված է Սուարեսից»

01.08.2013, 12:01

Սթիվեն Ջերարդ և Լուիս Սուարես«Լիվերպուլի» ավագ Սթիվեն Ջերարդը հայտնել է, որ իր ակումբի համար առաջիկա մրցաշրջանն ուղղակիորեն կապված է լինելու Լուիս Սուարեսի հետ:

 

«Կարմիրների» փորձառու ավագի կարծիքով դժվար կլինի կատարել իրենց առաջադրանքը, եթե Սուարեսը որոշի հեռանալ «Էնֆիլդից»:

 

-Դժվար է յուրաքանչյուր մրցաշրջան ավարտել լավագույն քառյակում, երբ այնտեղ են այնպիսի ակումբներ, ինչիպիսիք են «Մանչեսթեր Սիթին», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Մենք՝ «Տոտտենհեմի» և «Արսենալի» հետ պետք է պայքարենք մեկ տեղի համար:

 

Ինչպիսին կլինի մեզ համար այս մրցաշրջանը, կախված է Լուիս Սուարեսից: Ամեն ինչ շատ պարզ է: Եթե մենք կորցնենք նրան, ապա ավելի բարդ կլինի կատարել առաջադրանքը:

 

Եթե նա տեղափոխվի «Արսենալ», ապա կուժեղանա մեր մրցակիցը և մենք լուրջ խնդիրներ կունենանք:

 

Նա աշխարհի երրորդ ուժեղագույն ֆուտբոլիստն է: Կա Ռոնալդու և Մեսսի, ովքեր այլ մոլորակից են, իսկ հետո գալիս են Բեյլը և Սուարեսը,-  The Independent-ին հայտնել է Ջերարդը:

«Արսենալ» 3-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

23.10.2018, 00:51

«Արսենալ» 3-1 «Լեսթեր Սիթի» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի վերջին հանդիպումը կայացավ Լոնդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, ուր «Արսենալը» հյուրընկալել էր 11-րդ հորիզոնականում գտնվող «Լեսթեր Սիթիին»։

կարդալ...

«Հադերսֆիլդ» 0-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

20.10.2018, 22:28

«Հադերսֆիլդ» 0-1 «Լիվերպուլ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Լիվերպուլը» հյուրընկալվել էր նախավերջին հորիզոնականում գտնվող «Հադերսֆիլդ Թաունին»։

կարդալ...