Նորություններ

Սթիվ Կոլկերը տեղափոխվեց «Քարդիֆ Սիթի»

31.07.2013, 23:54

Սթիվ ԿոլկերՊրեմիեր Լիգայի նորեկ «Քարդիֆ Սիթին» պաշտոնապես հայտնել է «Տոտտենհեմի» կենտրոնական պաշտպան Սթիվ Կոլկերին ձեռք բերելու մասին: Գործարքն արժեցել է 8 մլն ֆունտ:

 

Կոլկերը 4 տարվա պայմանագիր է ստորագրել՝ դառնալով «Քարդիֆի» համար ռեկորդային ձեռքբերում: Նախորդ ռեկորդը 7.5 մլն ֆունտ էր:

 

Նախորդ մրցաշրջանում Կոլկերը «Տոտտենհեմի» կազմում մասնակցեց 28 հանդիպման և անգամ հրավեր ստացավ Անգլիայի ազգային հավաքականից:

 

-Ես շատ ուրախ եմ, որ տեղափոխվեցի «Քարդիֆ»: Ես խոսել եմ մարզչի հետ և ինձ դուր է եկել ակումբի պլանները,- ասել է Կոլկերը:

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

14.07.2018, 16:33

Ժորժինյոն տեղափոխվեց «Չելսի»

«Չելսին» պաշտոնապես հայտարարեց «Նապոլիի» և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժորժինյոյին 50 մլն ֆունտով գնելու մասին։

կարդալ...

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

14.07.2018, 10:36

«Լիվերպուլը» «Ստոկ Սիթիից» գնեց Ջերդան Շաքիրիին

«Լիվերպուլը» պաշտոնապես ավարտին հասցրեց «Ստոկ Սիթիի» վինգեր Ջերդան Շաքիրիի տրանսֆերը։ Գործարքի արժեքը կազմել է 13,5 մլն ֆունտ։

կարդալ...