Մոտակա հանդիպումը

20 հունվար 2018, 16:30

Նորություններ

Սթիվ Ռաունդ. «Ֆելայնին «Յունայթեդի» համար գերազանց ձեռքբերում է»

06.09.2013, 16:45

Մարուան Ֆելայնի «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսի օգնական Սթիվ Ռաունդը վստահ է, որ կիսապաշտպան Մարուան Ֆելայնին շատ օգտակար ձեռքբերում է թիմի համար:

 

Ռաունդը, ով Մոյեսի հետ Մարուանին մարզել է նաև «Էվերթոնում», վստահ է, որ «Յունայթեդը» շատ որակյալ ձեռքբերում է կատարել և շատ արագ կկարողանա տեսնել իր նորեկի օգտակարությունը:

 

-Ես վստահ եմ, որ Մարուանը շուտ կընտելանա թիմին և ապագայում կդառնա «Յունայթեդի» հաջողության անբաժանելի մասը: Ես իսկապես այդպես եմ մտածում:

 

Երբ ամեն օր աշխատում ես նրա հետ, հասկանում ես, որ նա հրաշալի տեխնիկա ունի: Նա շատ լավ է աշխատում գնդակի հետ:

 

Նրա տեխնիկան և գնդակին տիրապետելու վարպետությունն իսկապես շատ լավն են: Բացի այդ, նա նաև խաղադաշտում շատ մեծ աշխատանք է կատարում,- Manchester Evening News-ին տված հարցազրույցում հայտնել է Ռաունդը:

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

13.01.2018, 23:22

«Տոտտենհեմ» 4-0 «Էվերթոն» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի այսօրվա վերջին խաղում «Տոտտենհեմը» հյուրընկալել էր 9-րդ հորիզոնականում գտնվող «Էվերթոնին»։

կարդալ...

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

10.01.2018, 17:10

Հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը «Չելսին» է (աղյուսակ)

Եվրոպայի Թոփ-5 առաջնությունների նախորդ մրցաշրջանի հեռուստահեռարձակման շահույթով առաջատարը Պրեմիեր Լիգայի չեմպիոն «Չելսին» է։

կարդալ...