Նորություններ

«Սիթին» ամռանը կբաժանվի հինգ անգլիացի ֆուտբոլիստներից

18.05.2014, 20:36

Ջոլեոն Լեսկոտ Միկա ՌիչարդսԻնչպես հաղորդում է The Independent-ը, ամռանը «Մանչեսթեր Սիթին» հրաժեշտ կտա հինգ ագլիացի ֆուտբոլիստների՝ այդ թվում Միկա Ռիչարդսին:

 

Երբ հայտնի դարձավ, որ ֆինանսական արդար խաղի կանոնները խախտելու պատճառով «Սիթիից» Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանին կարող են մասնակցել 21 ֆուտբոլիստ՝ 25-ի փոխարեն, «քաղաքայինները» որոշեցին ազատվել այն ֆուտբոլիստներից, ովքեր առաջին թիմի համար այնքան էլ կարևոր չեն:

 

Աղբյուրի հաղորդմամբ, այդ ֆուտբոլիստների թվում են պաշտպաններ Միկա Ռիչարդսը և Ջոլեոն Լեսկոտը, ինչպես նաև կիսապաշտպաններ Գարեթ Բերրին, Սքոթ Սինկլերը և Ջեք Ռոդվելը: Եվ եթե փորձառու Լեսկոտը և Բերրին «Սիթին» կլքեն ազատ ֆուտբոլիստի կարգավիճակով, ապա Ռիչարդսը և Սինկլերը կհանվեն տրանսֆերի: Հաղորդում է, որ Միկայի ծառայություններով հետաքրքրված է «Լիվերպուլը»:

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

16.09.2018, 10:16

«Մանչեսթեր Սիթի» 3-0 «Ֆուլհեմ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 5-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր առաջնության նորեկներից «Ֆուլհեմին»։

կարդալ...

«Մանչեսթեր Սիթի» 2-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

02.09.2018, 10:15

«Մանչեսթեր Սիթի» 2-1 «Նյուքասլ Յունայթեդ» (տեսանյութ)

Պրեմիեր Լիգայի 4-րդ տուրում գործող չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալել էր «Նյուքասլ Յունայթեդին», որը մեկնարկային երեք տուրերից հետո ուներ ընդամենը 1 միավոր։

կարդալ...